ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը նվազեցնելու արդյունքում ‹‹ԱԷՍ Կրեդիտ›› ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղեկացնում է իր բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդներին, ովքեր ‹‹ԱԷՍ Կրեդիտ››-ից ստացել են սպառողական վարկեր և վաղաժամկետ մարել դրանք, կարող են մոտենալ կազմակերպության՝ ք․ Երևան, Խանջյան 7 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ և ստանալ վերահաշվարկի արդյունքում ձևավորված վերադարձման ենթակա գումարները: