ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
Վարկառու* | 20 – 55 տարեկան ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ |
---|---|
Երաշխավոր/ համասեփականատեր | 1. 20 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Վարկի նպատակ | Բնակելի տան կառուցապատում |
Արժույթ | ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար |
Նվազագույն գումար | 5,000,000 / 10,000 |
Առավելագույն գումար | 50,000,000 / 100,000 |
Մարման ժամկետ | 60-180 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 13-17% / 9-12% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 14.1 - 20% / 9.7 - 14.2% |
Վարկ/Գրավ հարաբերակցություն | Համաձայն ներկայացվածնախահաշվի, բայցոչավելքանգրավիշուկայականարժեքի 80%: Վարկի տրամադրումն իրականացվում է 3 փուլով՝ 1-ին փուլ` համաձայն նախահաշվի կառուցվող բնակելի տան հիմքի շինարարական աշխատանքների համար, 2-րդ փուլ` առավելագույնը կառուցվող բնակելի տան արտաքին և ներքին պատերի շինարարական աշխատանքների համար` համաձայն նախահաշվի, 3-րդ փուլ՝ առավելագույնը արդեն իսկ կառուցված բնակելի տան ներքին հարդարման համար` համաձայն նախահաշվի: |
Վարկի տրամադրման եղանակ | Փուլային՝ կանխիկ (առաջին փուլից հետո հետագա փուլերով վարկերի տրամադրումն իրականացվում է նախորդ փուլով տրամադրված վարկի նպատակային օգտագործման մոնիտորինգի դրական եզրակացության առկայության դեպքում) * *Ընկերության կողմից իրականացվում է շինարարության մոնիտորինգ առնվազն 2 ամիսը մեկ անգամ (ինչպես նաև 2-րդ և 3-րդ փուլերի տրամադրումից առաջ պարտադիր) և շինարարության ավարտից հետո: |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 0 - 10,000 ՀՀ դրամ |
Վարկի տրամադրման միջնորդավճար(միանվագ տրամադրման պահին) | վարկի մայր գումարի 0 - 3% |
Վարկի վաղաժամկետ մարում | Ամենամսյա՝ անուիտետ կամ հավասարաչափ ամորտիզացիա (մինչև շինարարական աշխատանքների ավարտը վարկառուի ցանկությամբ առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածով՝ միայն տոկոսագումարի ամենամսյա մարման, այնուհետև ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարի մարման հնարավորությամբ) |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
Ապահովագրություն | Չի պահանջվում |
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | 1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն, |
Տույժ | -Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար |
Գրավի գնահատում | Գրավը պետք է գնահատվի Ընկերության հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Ընկերության համար ընդունելի: |
Որոշման կայացման առավելագույն ժամկետ | • Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո՝ |
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ | 1 աշխատանքային օր |
Որոշման վավերականության ժամկետ | 15 աշխատանքային օր |
Հայտի ընդունման վայր | Կազմակերպության գործունեության հասցեներում |
Ապահովման միջոց | Կառուցապատման նպատակով ձեռքբերված հողը և/կամ ձեռք բերվող հողը և/կամ լրացուցիչ անշարժ գույք՝ գնահատված շուկայական արժեքով * * Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքի դեպքում որոշումը ընդունում է ՈՒՎԿ Վարչությունը: |
Գրավի գնահատման արժեք | 15,000 - 25,000 ՀՀ դրամ |
Միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման վճար | 25,000 ՀՀ դրամ |
Գրավի իրավունքի պետական գրանցման վճար | 26,400 ՀՀ դրամ |
ՈՒշադրություն | «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները» |
Նախնականփաստաթղթեր
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բնօրինակների հետ միասին
- Ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականի պատճենը
- Ընտանիքի անդամների, ենթադրվող համավարկառուների և/կամ երաշխավորների անձնագրերի, սոցիալական քարտերի և ծննդյան վկայականների պատճենները
- Տեղեկանք աշխատավայրից
- Տեղեկանք` լրացուցիչ եկամտի աղբյուրի վերաբերյալ
- Գնորդի և ենթադրվող համավարկառուների անձնական սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի վկայական(ներ)ի պատճեն(ներ)ը` (առկայության դեպքում)
- Ճարտարապետահատակագծային առաջադրանք` տրված համայնքի կողմից
- Կառուցվող օբյեկտի համաձայնեցված նախագիծ
- Համայնքի կողմից տրված շինարարության թույլտվություն
- Շինարարական աշխատանքների նախահաշիվ
- Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով
Վարկըհաստատելուդեպքումանհրաժեշտփաստաթղթեր
- Գույքի ապահովագրության պայմանագրեր
- Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով
*Տեղեկացում՝ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
** - Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
ՁԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Վարկային պատմության էական դերը և նշանակությունը՝
Վարկային պատմությունը ներկայացնում է անձի ֆինանսական պարտքերի կատարողականի ամբողջական պատկերը: Այն ներառում է տվյալներ, որոնք հավաքագրվում և պարբերաբար թարմացվում են թե՛ առանձին վարկատուների, թե՛ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Այս տեղեկատվական շտեմարանը արտացոլում է անհատի վարքագիծը ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում: Վարկային պատմությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, ներառյալ՝ ստացված վարկերի մանրամասները, վճարումների կանոնավորությունը, երրորդ անձանց տրված երաշխավորությունները, հնարավոր ուշացումները և դրանց հետևանքով կիրառված տույժերը:
Վարկային պատմության անճշտությունների շտկման գործընթացը՝
Եթե վարկառուն հայտնաբերում է իր վարկային պատմության մեջ անճշտություններ կամ բացթողումներ, նա իրավունք ունի դիմել դրանց ուղղման համար: Համաձայն ՀՀ օրենսդրության, մասնավորապես «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, անհատը կարող է դիմել կա՛մ Վարկային բյուրոյին, կա՛մ անմիջականորեն տվյալները տրամադրած ֆինանսական հաստատությանը: Այս գործընթացը կարող է իրականացվել գրավոր դիմումի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը և թարմությունը:
Մանրամասների համար՝
ՍՔՈՐ գնահատականի էությունը`
Ֆինանսական հաստատությունները դիմորդի վարկարժանությունը որոշելու համար կիրառում են միավորային համակարգ, որի արդյունքում ստացվում է վարկունակության ցուցանիշը: Այս ցուցանիշը հաշվի է առնում մի շարք փոխկապակցված գործոններ, ինչպիսիք են նախկին վարկային գործարքները, անհատական տեղեկությունները և այլ առանցքային հանգամանքներ:
ԱԷՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-Ն ՍՔՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ:
Մանրամասների համար՝
Վարկային ՍՔՈՐ գնահատականի կարևորությունը՝
Բարձր վարկունակության ցուցանիշի կարևորությունը պայմանավորված է ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի ռիսկայնության գնահատման անհրաժեշտությամբ: Յուրաքանչյուր գնահատման համակարգ ունի իր սանդղակը, և որքան մոտ է հաճախորდի միավորը վերին շեմին, այնքան մեծ է ֆինանսավորում ստանալու հավանականությունը: Բարձր ցուցանիշը վկայում է ցածր ռիսկայնության մասին, իսկ ցածրը՝ հակառակը:
Գնահատման մեթոդաբանությունը և հիմնական չափանիշները՝
Ֆինանսական կառույցներն օգտագործում են իրենց ներքին գնահատման համակարգերը, որոնց մանրամասները գաղտնի են: Սակայն կարելի է նշել մի շարք գործոններ, որոնք ազդում են գնահատականի վրա՝ վճարումների պատմությունը, պարտավորությունների ծավալը և քանակը, ֆինանսական գործունեության տևողությունը և այլն: Հարկ է նշել, որ հաճախակի հարցումները կարող են բացասաբար անդրադառնալ գնահատականի վրա՝ հանգեցնելով ֆինանսավորման մերժման:
Ֆինանսական վարկանիշի բարելավման ուղիները՝
Վարկանիշը բարձրացնելու համար անհրաժեշտ է՝
- Խուսափել վճարումների ուշացումներից
- Նվազեցնել առկա պարտավորությունները
- Սահմանափակել նոր պարտքերի ստանձնումը
- Կրճատել տրված երաշխավորությունները
- Մարել ժամկետանց պարտքերը
Հաճախորդի վարկանիշը կարող է բարելավվել յուրաքանչյուր հաջորդ գործարքի ընթացքում՝ պատասխանատու վարքագծի շնորհիվ: Ուստի, վարկանիշի վատթարացումից խուսափելու և այն բարելավելու համար անհրաժեշտ է բացառել նույնիսկ կարճաժամկետ ուշացումները, ամբողջությամբ մարել նախկին պարտքերը, զգուշորեն մոտենալ երաշխավորություններին և ընդհանուր առմամբ նվազեցնել ֆինանսական բեռը: