ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ
Արժույթ | ՀՀ դրամ |
---|---|
Նվազագույն գումար | 500,000 |
Առավելագույն գումար | 20,000,000 |
Մարման ժամկետ | 12-60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 14% - 18% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 17.8-29.8% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | 1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ, |
Ապահովման միջոց | Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական, Հարավ-Կորեական ավտոմեքենաների դեպքում մինչև 10 տարի արտադրության ժամկետը չգերազանցող, իսկ Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող ավտոմեքենաներ, ինչպես նաև որպես վարկի լրացուցիչ ապահովման միջոց` Ընկերության վարչության որոշմամբ 1 երաշխավոր անձ |
Վարկ/գրավ (լիկվիդացիոն արժեք) առավելագույն հարաբերակցություն | 60% |
Վարկառու | ՀՀ քաղաքացի Ֆիզիկական անձ |
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում | 18 տարեկանից մինչև 60 տարեկան |
Գրավատու | 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ |
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | 1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն, |
Գրավի առարկայի գնահատում | 8,000-10,000 ՀՀ դրամ |
Գրավի առարկայի ապահովագրություն | Չի պահանջվում |
Տույժ | -Վարկի մայր գումարը չվճարելու դեպքում 0,1 %-ի չափով ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար |
Հայտի ընդունման վայր | Կազմակերպության գործունեության հասցեներում: |
Որոշման կայացման առավելագույն ժամկետ | Պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց 3 աշխատանքային օր հետո |
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ | 1 աշխատանքային օր |
Որոշման վավերականության ժամկետ | 15 աշխատանքային օր |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին) | 0 - 3% |
Վարկի տրամադրման եղանակ | Անանխիկ |
ՀՀ Ոստիկանության վճար (արգելանքի և շարժական գույքի գրավադրման համար) | միանվագ 5,000 ՀՀ դրամ |
ՈՒշադրություն | «Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն վարկատեսակն ունի բարձր փաստացի տոկոսադրույք, ուստի նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները» |
Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։
Ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
1 Վարկառուի/գրավատուի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր, սոց. քարտ և այլն)
2 Գրավադրվող ավտոմեքենայի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճեներ
3 Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն
4 Այլ փաստաթղթեր՝ ըստ Ընկերության պահանջի
* - ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ,ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ձԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ և ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԷՋՈՒՄ
** - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա և կիրառվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ (այսինքն յուրաքանչյուր օրվա տոկոսագումարը հաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
Վարկի ձևակերպման վայրը՝ կազմակերպության գրասենյակ:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկ
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
ՁԵՐ ՎԱՐԿԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԱՆՎՃԱՐ Է
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Վարկային պատմության էական դերը և նշանակությունը՝
Վարկային պատմությունը ներկայացնում է անձի ֆինանսական պարտքերի կատարողականի ամբողջական պատկերը: Այն ներառում է տվյալներ, որոնք հավաքագրվում և պարբերաբար թարմացվում են թե՛ առանձին վարկատուների, թե՛ Վարկային բյուրոյի (ԱՔՌԱ) կողմից: Այս տեղեկատվական շտեմարանը արտացոլում է անհատի վարքագիծը ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում: Վարկային պատմությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, ներառյալ՝ ստացված վարկերի մանրամասները, վճարումների կանոնավորությունը, երրորդ անձանց տրված երաշխավորությունները, հնարավոր ուշացումները և դրանց հետևանքով կիրառված տույժերը:
Վարկային պատմության անճշտությունների շտկման գործընթացը՝
Եթե վարկառուն հայտնաբերում է իր վարկային պատմության մեջ անճշտություններ կամ բացթողումներ, նա իրավունք ունի դիմել դրանց ուղղման համար: Համաձայն ՀՀ օրենսդրության, մասնավորապես «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, անհատը կարող է դիմել կա՛մ Վարկային բյուրոյին, կա՛մ անմիջականորեն տվյալները տրամադրած ֆինանսական հաստատությանը: Այս գործընթացը կարող է իրականացվել գրավոր դիմումի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը և թարմությունը:
Մանրամասների համար՝
ՍՔՈՐ գնահատականի էությունը`
Ֆինանսական հաստատությունները դիմորդի վարկարժանությունը որոշելու համար կիրառում են միավորային համակարգ, որի արդյունքում ստացվում է վարկունակության ցուցանիշը: Այս ցուցանիշը հաշվի է առնում մի շարք փոխկապակցված գործոններ, ինչպիսիք են նախկին վարկային գործարքները, անհատական տեղեկությունները և այլ առանցքային հանգամանքներ:
ԱԷՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-Ն ՍՔՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ:
Մանրամասների համար՝
Վարկային ՍՔՈՐ գնահատականի կարևորությունը՝
Բարձր վարկունակության ցուցանիշի կարևորությունը պայմանավորված է ֆինանսական հաստատությունների կողմից հաճախորդի ռիսկայնության գնահատման անհրաժեշտությամբ: Յուրաքանչյուր գնահատման համակարգ ունի իր սանդղակը, և որքան մոտ է հաճախորდի միավորը վերին շեմին, այնքան մեծ է ֆինանսավորում ստանալու հավանականությունը: Բարձր ցուցանիշը վկայում է ցածր ռիսկայնության մասին, իսկ ցածրը՝ հակառակը:
Գնահատման մեթոդաբանությունը և հիմնական չափանիշները՝
Ֆինանսական կառույցներն օգտագործում են իրենց ներքին գնահատման համակարգերը, որոնց մանրամասները գաղտնի են: Սակայն կարելի է նշել մի շարք գործոններ, որոնք ազդում են գնահատականի վրա՝ վճարումների պատմությունը, պարտավորությունների ծավալը և քանակը, ֆինանսական գործունեության տևողությունը և այլն: Հարկ է նշել, որ հաճախակի հարցումները կարող են բացասաբար անդրադառնալ գնահատականի վրա՝ հանգեցնելով ֆինանսավորման մերժման:
Ֆինանսական վարկանիշի բարելավման ուղիները՝
Վարկանիշը բարձրացնելու համար անհրաժեշտ է՝
- Խուսափել վճարումների ուշացումներից
- Նվազեցնել առկա պարտավորությունները
- Սահմանափակել նոր պարտքերի ստանձնումը
- Կրճատել տրված երաշխավորությունները
- Մարել ժամկետանց պարտքերը
Հաճախորդի վարկանիշը կարող է բարելավվել յուրաքանչյուր հաջորդ գործարքի ընթացքում՝ պատասխանատու վարքագծի շնորհիվ: Ուստի, վարկանիշի վատթարացումից խուսափելու և այն բարելավելու համար անհրաժեշտ է բացառել նույնիսկ կարճաժամկետ ուշացումները, ամբողջությամբ մարել նախկին պարտքերը, զգուշորեն մոտենալ երաշխավորություններին և ընդհանուր առմամբ նվազեցնել ֆինանսական բեռը: